Սպորտ

«Բարսելոնան» արգենտինացի նոր տաղանդ է դիտարկում

«Բարսելոնան» Մադրիդի «Ռեալի» հետ կպայքարի 16-ամյա Ֆրանկո Մաստանտուոնոյի համար:

Diario Sport-ի տեղեկություններով՝ «Բարսելոնան» սկսել է հետևել «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպանին դեռ մինչև նրա նորամուտը «Ռիվեր Փլեյթի» կազմում: Կատալոնական ակումբը Մաստանտուոնոյին տեսնում է 10 համարի դիրքում՝ համարելով, որ արգենտինացին հեռանկարում կարող է դառնալ այդ դիրքի լավագույն խաղացողներից մեկը: Բացի այդ, «Բարսելոնայում» հավատում են, որ կիսապաշտպանը ցանկանում է միանալ ակումբին:

Հաղորդվում է նաև «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» կողմից Մաստանտուոնոյի նկատմամբ հետաքրքրության մասին: Սակայն այս պահին այլ ակումբների հետ բոլոր շփումները վաղ փուլում են: Չի բացառվում, որ ՊՍԺ-ն ևս միանա «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպանի տրանսֆերի համար մղվող պայքարին:

Ավելի վաղ Մաստանտուոնոն և «Ռիվեր Փլեյթը» երկարաձգել էին պայմանագիրը մինչև 2026 թվականի հունվար: Նոր համաձայնագրով հրաժարագինը կազմում է 45 միլիոն եվրո և կարող է հասնել 50 միլիոնի: