Սպորտ

Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը հաղթել է Իսրայելի ներկայացուցչին

Արցախցի Էրիկ Առստամյանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։

Հայ մարզիկը կամային հաղթանակ է տոնել Իսրայելի ներկայացուցիչ Իդան Պերչասովի նկատմամբ։

Առաջին ռաունդում 2։3 հաշվով զիջելուց հետո` հաջորդիվ նա հաղթելով 4։1 և 5։0 հաշվով՝ հաղթանակի նժարը թեքել է իր կողմը։