Սպորտ

«Բարսելոնայում» Ֆատիի հետ հույսեր չեն կապում

«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատիի ապագան անորոշ է մնում:

Կատալոնացիներն արդեն գիտեն, որ «Բրայթոնը» չի պատրաստվում երկարաձգել 21-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը, և նրա համար նոր ակումբ են փնտրում: Կատալոնական «Բարսելոնան» հույս չի կապում Ֆատիի հետ․ գրում է Diario Sport-ը։

Առաջիկա ամռանը Անսուի նպատակը «Բարսելոնա» վերադառնալն էր, սակայն այժմ և ֆուտբոլիստը, և նրա շրջապատը հասկանում են, որ դա տեղի չի ունենա: Կատալոնական ակումբը հաստատուն որոշում է կայացրել Ֆատիի ապագայի վերաբերյալ. նրան ցանկանում են կամ նոր վարձակալության տալ, կամ վաճառել, թեև հասկանում են, որ առաջարկներ, ամենայն հավանականությամբ, չեն լինի:

Անսուի շուրջ ստեղծված իրավիճակին ուշադիր հետևում են «Սեվիլիան» և«Վալենսիան»: