Սպորտ

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով զիջեց Ուկրաինայի ընտրանուն

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Ուկրաինայի ընտրանու հետ։ 

Հանդիպման հաշիվը բացվեց 22-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Ալեքսանդր Տիմչիկը։ Չնայած կողմերի ակտիվ խաղին, առաջին կեսում նոր գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսը ևս հավաքականներն ակտիվ սկսեցին, սակայն ավելի դիպուկ էին Ուկրաինայի ընտրանու հարվածները։ 57-րդ րոպեին, հերթական գրոհի ժամանակ, հաշիվը կրկնապատկեց Ալեքսանդր Զուբկովը։ 

Գոլից հետո հյուրերն ակտիվացան, և արդեն 69-րդ րոպեին Յուրչենկոյի պաշտպանած դարպասը գրավեց Արտյոմ Դուվկովը՝ 0։3։ Ուկրաինայի հավաքականը զարգացրեց հաջողությունը, և 81-րդ րոպեին Դանիլ Իգնատենկոն հաշիվը դարձրեց 0։4, իսկ ընդամենը 3 րոպե անց Արտյոմ Դուվկովը դուբլի հեղինակ դարձավ՝ 0։5։ 

Սեպտեմբերի 27-ին Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինում կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ՝ փորձելով պահօանել տեղը B լիգայում։