Սպորտ

Հայաստանի հավաքականը շարունակում է պատրաստվել առաջիկա խաղերին

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ուկրաինայի ընտրանու դեմ հանդիպմանը։  

Այսօր թիմը հերթական մարզումն է անցկացրել, արդեն վաղը նախախաղային մարզումը կլինի «Հանրապետական» մարզադաշտում։ 

Հիշեցնենք, որ ազգային հավաքականը նախապատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին երկու տուրերի հանդիպումներին։

Հայաստան-Ուկրաինա դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։