Հասարակություն

«Մեր կրթական ավանդույթի մեխն է՝ սովորեցնել երեխաներին, թե ինչպես տառապեն». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է հնչեցրել՝ ի՞նչ ենք սովորում և սովորեցնում երեխաներին․ «Մենք սովորեցնում ենք գիտելիքներ, որ մեզ սովորաբար սովորեցնում է ոչ թե ապրել, այլ ընդհակառակն՝ չապրել։ Սովորեցնում է ոչ թե ապրել և վայելել կյանքը, ուրախանալ կյանքով, այլ՝ տառապել։

Մեր կրթական ավանդույթի մեխը դա ա, որ սովորեցնում ենք երեխաներին՝ ինչպես տառապել։ Նույնիսկ այն պարագայում, երբ չկա տառապանքի պատճառ, դու պարտավոր ես գտնել այդ պատճառը, բալիկ ջան, տես՝ որտեղ - պատուհանից նայի, գիրք կարդա, բանաստեղծություն կարդա, դասագիրք կարդա ու տառապի։ Դա է հիմնական նպատակը, որ դնում ենք մեր առջև և հաջողությամբ իրականացնում։ Այդտեղ է, որ մենք անգերազանցելի հաջողություն ունենք»,- ասել է նա։ 

Ըստ Փաշինյանի՝ իրենց քաղաքական թիմի տառապանքի փորձն ասում է, որ պետք է ստեղծել պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չէ. «Եւ մենք հիմա դրանով ենք զբաղված»։