Հասարակություն

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 2 զոհ, 1 վիրավոր

Մայիսի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, 1-ը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել «Opel»-ից և տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: