Հասարակություն

ՊՆ-ը ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին: 

Հարգանքի տուրք է մատուցվել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին: