Հասարակություն

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ․ Նազելի Բաղդասարյան

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո քաղաքական որոշ շրջանակներ ակնհայտորեն անցել են իրենց ավանդական ձեռագրին՝ մտացածին լուրեր տարածելով կեղծ էջերից։

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որեւէ կապ չունի ինձ հետ։ Ավելին, արտացոլված նյութերը հեռու են իրականությունից, եւ ինչ-որ մեկի «վառ» երեւակայության արդյունքն են։

ԶԼՄ-ների հարգելի գործընկերներ, խնդրում եմ իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունները հրապարակելուց առաջ նկատի ունենալ՝ որպես խոսնակ իմ գրառումները բացառապես այս սոցիալական հարթակում են»։