Հասարակություն

Արենիում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի

Կառավարությունն ընդունել է գույքի նվիրաբերությունն ընդունելու վերաբերյալ որոշումներ:

Որոշումներից մեկով նախատեսվում է ընդունել Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Արենի 27-րդ փողոց 1-ին նրբանցք 1 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետգույքի կառավարման կոմիտեին՝ համայնքում նոր հանրակրթական դպրոց կառուցելու նպատակով։

Մյուս որոշմամբ էլ նախատեսվում է ընդունել Լոռի մարզի Ալավերդի գյուղի Հագվի 5-րդ փողոց 19/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որից հետո միայն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հագվու հիմնական դպրոցին: Արդյունքում՝ կընդլայնվի կառուցված նոր մոդուլային դպրոցի սպասարկման տարածքը։