Հասարակություն

Այս տարի նախատեսվում է միջին նորոգման ենթարկել 107.7 կմ ճանապարհ

2024 թվականին նախատեսվում է միջին նորոգման աշխատանքներ կատարել 107.7կմ երկարության ճանապարհահատվածներում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի ինժեներներն արդեն իսկ պատրաստել են մոտ 50 կմ երկարությամբ 5 ճանապարհահատվածների միջին նորոգման նախագծերը‚ և առաջիկայում կհայտարարվեն այդ տեղամասերի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթներ։ 

Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն ունեցող ծածկի ֆրեզավորում‚ կկատարվի փոսային նորոգում‚ կտեղադրվեն հարթեցնող և ասֆալտբետոնե ծածկի վերին շերտեր։