Հասարակություն

Կառավարությունը բուժաշխատողների վերապատրաստման վերաբերյալ որոշում է ընդունել

ՀՀ կառավարությունը հաստատեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող մասնագիտական զարգացման դասընթացներ։ Իսկ դրանց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի կառավարության կողմից։  

Նախագծով առաջարկվում է նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ և փոխհատուցման ենթակա դեպքեր, որի հաստատման լիազորությունը վերապահված է կառավարությանը։

Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ որպես օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ, օրինակ, բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները։ Պարտադիր համարվող դասընթացների սահմանումը վերապահվել է կառավարությանը։