Հասարակություն

Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել

Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի մուտքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:47-ին, մարվել՝ 12:22-ին: Խոհանոցային տարածքում (15 քմ) մասամբ այրվել են գույքը և կենցաղային տեխնիկան: