Երևան

Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի բացատրությունները ներկայացվել են իրավապահներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն անդրադարձել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի՝ քաղաքապետարան ներկայացրած բացատրություններին։

Աղբամանների վերաբերյալ նշվել է, որ դրանք գույքագրվել են, սակայն մի մասը դուրս չի գրվել և խոտանված վիճակում պահվել է այլ հիմնարկների տարածքում։ Սա էլ առիթ է հանդիսացել հաշվարկների մեջ թվային տարբերություններին։

Թևանյանը նշել է, որ ֆինանսական և վառելիքի ծախսերի մասով բացատրությունները ներկայացվել են իրավապահներին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ «Երևան ավտոբուս»–ի հետ կապված ևս պահեստամասերի ու սպասարկման հարցերը կուսումնասիրվեն. «Ամբողջապես անցնել այդ ցանկով, հասկանալ՝ կա՞ խնդիր, թե՞ չկա։ Եթե չկա, ավելի լավ, եթե կա, հասկանալ դրա հետևանքները, և ովքեր են մեղավորները»։