Հասարակություն

Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել

Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։

Ավելի վաղ Կիրանցում բնակիչները փակել էին ճանապարհը` թույլ չտալով, իրենց իսկ խոսքով, քարտեզագրողների մուտքը համապատասխան հատված. արդյունքում՝ միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների հետ։