Հասարակություն

Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար

«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաք-քայլերթի ժամանակ 96 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն, այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՆԳ նախարարությունից։ 

Ըստ աղբյուրի՝ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։