Հասարակություն

Հայաստանի դպրոցներում աշխատանքի է տեղավորվել ԼՂ շուրջ 500 ուսուցիչ. նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության՝ ուսուցիչներին մարզային դպրոցներ գործուղելու և այնտեղ արտամրցութային կարգով աշխատանքի ապահովելու ծրագրով ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 320 ուսուցիչներ արդեն աշխատում են մարզերում: 

Բացի այդ՝ ԼՂ-ից տեղահանված որոշ ուսուցիչներ աշխատանքի են տեղավորվել նշված ծրագրից դուրս՝ ընդհանուր հիմունքներով: 

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ դպրոցներում աշխատանքի է տեղավորվել ԼՂ շուրջ 500 ուսուցիչ. հայտնել է նա։