Հասարակություն

Երևան-Գյումրի ավտոճանապարհին Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ

Հունիսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Վահե Հարությունյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակ քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթացել և մասամբ հայտնվել ճանապարհի եզրին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, այժմ էլ պայքարում են նրա կյանքի համար։ 

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: