Հասարակություն

Քարաթափում՝ Մեղրիից Արաքսաշեն գյուղ տանող ավտոճանապարհին

Հունիսի 10-ին, ժամը 23։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքից Արաքսաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ մասամբ մաքրել են ճանապարհահատվածը։

Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ կշարունակվեն հունիսի 11-ին։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։