Հասարակություն

Ադրբեջանը հրթիռակոծել է Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ։ Սանոսյանը նշել է, որ Ադրբեջանը հրթիռակոծել է Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը։

«12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում»,- ասել է նախարարը։ 

Նրա խոսքով՝ ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված են եղել ատոմակայանի հզորությունն իջեցնել և կիսով չափ այն աշխատեցնել, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ։

Սանոսյանը նշել է նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել էր նաև Կեչուտի ջրամբարը, սակայն, բարեբախտաբար, արկերը ջրամբարի մեջ են հայտնվել։