Radar Սոցիում

Հայաստանում այսօր էլ  կան աղջիկներ, որ զրկված են նույնիսկ կրթության իրավունքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia հաղորդաշարի՝ «Radar Սոցիում»-ի ուղղվածությունը սոցիալական է՝ կենցաղայինից մինչև մշակութային թեմաներ։ Զրույցների ընթացքում փորձում ենք բանախոսների միջոցով վեր հանել սոցիալական տարբեր խնդիրներ, հասկանալ դրանց ծագումը և գտնել լուծումներ։

Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ին մեկնարկում է Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավը, որն ավարտվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։

Հաղորդման հյուրը լրագրող, ֆեմբլոգեր Զառա Ղազարյանն է, որն առաջիններից էր, որ սոցիալական ցանցերում սկսեց խոսել կանանց իրավունքների մասին։

Ֆեմբլոգերը  կարծում է, որ ֆեմինիստական գաղափարախոսությունը հետզհետե առաջընթաց է ապրում Հայաստանում, և մարդիկ սկսում են հասկանալ, որ այն իրավահավասարության մասին է։ Ըստ նրա՝ մարդիկ արդեն չեն խուսափում այդ գաղափարախոսությունից, սակայն մեծ լսարաններին ունկնհաճո լինելու համար կարող են խուսափել իրենց ֆեմինիստական հայացքներից․

«Կան կանայք, որ բախվում են խտրականության, բայց չգիտեն էլ այդ մասին։ Հայրիշխանական համակարգն այնքան է կարծրացած, որ այն անգամ լեզվամտածողության մեջ է», - նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում