Radar Սոցիում

Մարզերում պատասխանատուները պետք է թափառող շների խնդրին ավելի լուրջ վերաբերվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի նոր հաղորդաշարի՝ «Radar Սոցիում»-ի ուղղվածությունը սոցիալական է՝ կենցաղայինից մինչև մշակութային թեմաներ։ Զրույցների ընթացքում փորձում ենք բանախոսների միջոցով վերհանել սոցիալական տարբեր խնդիրներ, հասկանալ դրանց ծագումը և գտնել լուծումներ։

Հաղորդման հյուրը «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանն է:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրապետությունում թափառող շների սրված խնդրի լուծման հրատապությանը, խնդիրը լուծելու ուղղությամբ կատարվող և կատարվելիք անհրաժեշտ քայլերին։

«Եթե շարունակենք փոքր քայլերով առաջ գնալ, կծելու դեպքերը կկրկնվեն վատ ավարտներով։ Դաշտը կանոնակարգելու համար անհրաժեշտ է համալիր օրենսդրական կարգավորում։ Երբեք որևէ ձևով ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել կծման դեպքերի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և այլնի համար։ Տարեկան 50-70 շուն է ստերջացվում, և հանուն արդարության պետք է ասել, որ դա ոչինչ է. դու ստերջացնում ես 50 շուն, բայց տարեկան չորսից հինգը կարողանում են նույնքան ձագ ունենալ։ Երևանը շատ լավ օրինակ է․ դեռ 2018-ից է սկսվել կենդանիների գլխաքանակի կարգավորման ծրագիրը, բայց, ի տարբերություն գործունեության սկզբում արվող աշխատանքների, հիմա արդեն վտանգավոր վարակիչ հիվանդությունների բացահայտմանը, կատաղության դեմ կծման պատվաստմանն ենք հասել և զբաղվում ենք կացարանների խնդրով, իսկ համայնքներում գրեթե ոչինչ չկա։ Լսել են ստերջացում անելու մասին, որն էլ կամ անում են, կամ՝ ոչ, անելու դեպքում էլ այնպես է արվում, որ չանելուն հավասար է։ Կարիք կա, որ մարզերում պատասխանատուները թափառող շների հարցին ավելի լուրջ վերաբերեն»։

Մանրամասները՝ տեսանյութում