Քաղաքական

«Որևէ քոր որևէ զեկույցի նկատմամբ իշխանությունները չունեն». Ջուլհակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որևէ քոր որևէ զեկույցի նկատմամբ իշխանությունները չունեն. այս մասին այսօր խորհրդարանում, արձագանքելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքերին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ նշելով, որ ընդդիմադիրները սկսել են միջազգային կազմակերպությունների զեկույցները կարդալ, բայց ընդգծեց, որ դրանք ընդդիմության համար չեն, այլ քաղաքական մեծամասնության, որ կարդան և հետևություններ անեն․

«Երեկ և այսօր ընդդիմադիր գործընկերների կողմից լսեցինք մի շարք ապոկալիպտիկ ձևակերպումներ Հայաստանի վերաբերյալ»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմադիր գործընկերների խոսույթը այս առումով նկատելիորեն փոխվել է․ առաջընթաց կա, քանի որ 2021թ. ընտրություններից հետո այս նույն ամբիոնից հայտարարում էին, որ Հայաստանը կարծրացած ոստիկանաբռնապետություն է։ 

Ջուլհակյանի խոսքով՝ թեև ընդդիմադիրները պնդում են, որ Հայաստանը բռնապետություն է մնացել, և որևէ բան չի փոխվել, բայց ինքն, այնուամենայնիվ, կներկայացնի, թե ինչ է փոխվել․

«Մեր ընդդիմադիր գործընկերները հասկացել են, որ մարդը Հայաստանում բարձրագույն արժեք է։ Մեր գործընկերը՝ տիկին Էլինար Վարդանյանը, այստեղ ամբիոնից շատ լալահառաչ ձևով ասաց՝ մարդը բարձրագույն արժեք չէ ՀՀ-ում, մոռանալով, որ այն ժամանակ ԱԺ-ում ինքն զբաղեցնում էր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իսկ մարդու իրավունքները սիստեմատիկ կերպով բռնաբարվում էին»։

Մանրամասները՝ տեսանյութում