Քաղաքական

«Որդեգրել առանց արտաքին օգնության և հովանավորության ապրելու բանաձև»․ վարչապետ

ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք ասում ենք՝ պետք է վերարտադրել սահմանը։ Սա նշանակում է  գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանն արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա։ 

Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, ի վերջո, որդեգրել մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և հովանավորության ապրելու բանաձև, գտնել այն»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Կիրանցի ամեն մի բնակչի շահն իրենց ուշադրության կենտրոնում է։

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք»,- հայտնել է Փաշինյանը։