Քաղաքական

Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել

Իտալիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնին:  

«Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց կառույցի հետ համագործակցության առաջմղման հարցում:

Կողմերը մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի, ՀՀ-ՊՀԾ հետագա համագործակցության շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։