Վերլուծություն

Թրա՞մփ, թե՞ Բայդեն. ո՞ւմ են նախընտրում ամերիկացիները՝ ըստ նոր հարցման

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները մտել են կարևոր շրջափուլ։ Մարտի 5-ին ԱՄՆ 15 նահանգներում թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները ներկուսակցական քվեարկություններ են անցկացնելու՝ որոշելու համար կուսակցության միասնական թեկնածուին 2024թ. նոյեմբերի ընտրության համար։ Եթե դեմոկրատների դեպքում գործող նախագահ Ջո Բայդենի թեկնածությունը, կարելի է ասել, լուռ հաստատված է և ընթացիկ քվեարկությունները զուտ պրոցեդուրալ նշանակություն ունեն, ապա հանրապետականների մոտ դեռ պայքարը շարունակվում է։

Թեպետ Հարավայի Կառոլինայի նահանգապետ, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին շարունակում է պայքարը և չի հանձնվում, նրա շանսերը հաղթանակ տանելու՝ գրեթե զորայական են։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահ հաղթանակ է տարել մինչ օրս անցկացված բոլոր նահանգային քվեարկություններում, բացի մայրաքաղաք Վաշինգտոնի կուսկացական հավաքից։ Թրամփին Վաշինգտոնում, ինչպես հայտնի է, տանել չեն կարողանում ոչ միայն դեմոկրատները, այլև հենց հանրապետականները։ Սակայն մարտի 4-ին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո Թրամփի հակառակորդների հույսերը այլ թեկնածու ունենալու կարծես վերջականապես մարեցին, քանի որ դատարանը արձանագրեց՝ նահանգները չեն կարող դաշնային ընտրություններին մասնակցող թեկնածուներին զրկել քվեարկվելու իրավունքից։

Եթե արտակարգ որևէ բան չպատահի, 2024թ. նոյեմբերի 5-ի քվեարկությունը տեղի կունենա ԱՄՆ երկու՝ նախկին ու գործող նախագահներ հանրապետական Դոնալդ Թրամփի ու դեմոկրատ Ջո Բայդենի միջև։ Այդ կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է ամերիկյան CBSNews-ի հարցման տվյալները։ Վերջինս նախընտրական հարցում է անցկացրել ամերիկացիների շրջանում և բավականին հետաքրքիր պատկեր ստացել։

Ինչպե՞ս եք գնահատում նրանց նախագահության 5 տարիները. 

  • Թրամփ - 46% (բացասական - 53%)
  • Բայդեն - 33% (բացասական - 67%)

Ո՞վ ունի մտավոր և գիտակցական ավելի լավ պայմաններ նախագահի պաշտոնում աշխատելու համար։

  • Թրամփը - 43%
  • Բայդենը - 26%
  • Երկուսը - 6%
  • Ոչ ոք - 25%

Ո՞վ ունի ֆիզիկական ավելի լավ պայմաններ նախագահի պաշտոնում աշխատելու համար։

  • Թրամփը - 45%
  • Բայդենը - 17%
  • Երկուսը - 9%
  • Ոչ ոք - 29%

Ինչպե՞ս եք վերաբերվում Բայդեն-Թրամփ դիմակայությանը։

  • Բացասական - 48%
  • Հուսահատեցնող - 42%
  • Ոգևորիչ - 27%
  • Դրական - 20%
  • Ձանձրալի - 15%
  • Ոգեշնչող - 9%

Ո՞ւմ օգտին եք քվեարկելու, եթե նոյեմբերին ընտրություն կատարեք այս երկու թեկնածուների միջև։

  • Թրամփ - 52%
  • Բայդեն - 48%