Մշակույթ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը պատրաստվում է Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգին

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն ամենօրյա փորձերով ու քրտնաջան պարապմունքներով Աղվերանում է, հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Պատանի երաժիշտների հաջորդ պատասխանատու համերգը հունիսի 10-ին է՝ աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխի հետ համատեղ: