Մշակույթ

Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում: Նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատությունը, վստահաբար, ակտիվ դերակատարություն է ստանձնելու մեր համայնքի և մեր պատանիների մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության գործում»,- գրել է քաղաքապետը: