25 րոպե Երևանի մասին

Ի վերջո, տրանսպորտի հարցը որոշակիորեն կարգավորվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «25 րոպե Երևանի մասին» հաղորդման հյուրը Երևանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն է:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանում առկա շինարարական «բում»-ին, «Հին Երևան» նախագծին, մայրաքաղաքում առկա ներդրումային ծրագրերին և նոր աղբավայրի ստեղծման խնդրին։

Հարցին` ինքը կամ ավագանու այլ անդամներ երբևէ բարձրաձայնե՞լ են Արամի 9 հասցեում գտնվող պատմամշակութային շենքի անմխիթար վիճակի մասին, և ինչո՞ւ տարիներ շարունակ այդ հարցը չի լուծվել, տիկին Վարդանյանը պատասխանել է.

«Երևի ամոթալի է, բայց ինքս այդ շենքով չեմ զբաղվել երբևէ, չնայած սոցիալական հարթակներում բոլոր գրառումները կարդացել եմ։ Բայց եթե տվյալ հարցով մի ամբողջ ավագանու հանձնաժողով է զբաղվում, կարծում եմ` ես անելիք չունեմ․ խնդիրն ուշադրության կենտրոնում է։ Առաջնային թերացումը նախարարությանն է, որովհետև եթե ցանկանաս պատմամշակութային շենքը լվանալ, պետք է մի հաստափոր տրցակով ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթեր ներկայացնես, և նրանք ամիսներ շարունակ եզրահանգումների են գալիս` թույլ տա՞լ լվանալ շենքը, թե՞ ոչ։ Նաև նշեմ, որ քաղաքապետարանն այստեղ, շատ առումներով, լիազորություններ չունի, իսկ նախարարությունն անհաղորդ է այս հարցում»։

Մանրամասները՝ տեսանյութում։