25 րոպե Երևանի մասին

Երևանի քաղաքապետարանը, բացի «Ոսկե ծիրան»-ից, այս տարի մտադիր է ֆինանսավորել նաև կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «25 րոպե Երևանի մասին» հաղորդման հյուրը թատրոնի և կինոյի դերասանուհի, Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններում ՔՊ ավագանու անդամի թեկնածու Տաթև Հովակիմյանն է:

Հաղորդման ընթացքում բանախոսն անդրադարձ է կատարել քաղաքում առկա մշակութային խնդիրներին և իր պատկերացումներին, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրները․

«Կարծում եմ՝ մշակութային կրթությունը պետք է սկսել վաղ՝ մանկապարտեզի տարիքից երեխաներին մասնակից դարձնելով հետաքրքիր միջոցառումների։ Շատ ծնողներ չունեն բավականաչափ ֆինանսական միջոցներ՝ երեխաներին թատրոն կամ մշակութային այլ օջախներ տանելու, նրանց համար պետք է կազմակերպել անվճար միջոցառումներ։ Հիմա մի շարք այգիներ են կառուցվում, կարելի է ներկայացումներ բեմադրել և ցուցադրել հենց այդտեղ։ Սա կօգնի երեխաներին՝ սովորել հետագայում այցելել թատրոն, բալետ և այլ օջախներ»,- ասել է նա։