25 րոպե Երևանի մասին

Երևանն անցնում է կենդանիների համայնքային կացարաններ կառուցելու փուլին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «25 րոպե Երևանի մասին» հաղորդման հյուրը «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանն է:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքային հիմնարկի կատարած ու կատարելիք աշխատանքներին՝ կացարանների ստեղծմանն ու առկա պայմաններին, կենդանիների պաշտպանության համար անհրաժեշտ օրենքների բացակայությանն ու դրանց ընդունման ընթացքին։

Մասնավորապես, անդրադառնալով մարզերում իրականացրած աշխատանքներին՝ Առաքելյանը նշել է.

«Համայնքային կառույց լինելով՝ իրականացնում ենք ստերջացման աշխատանքներ նաև հարակից բնակավայրերում, ըստ համապատասխան ընթացակարգի։ Մենք նախապատվությունը տալիս ենք Երևանի հարևան բնակավայրերին, քանի որ այդտեղ իրականացված աշխատանքները նաև միջոց են Երևանում խնդիրը կարգավորելու. սահմանները շոշափում են միմյանց, և Արարատի մարզի կենդանին ու Երևանի կենդանին կարող են չտարբերվել։ Մարզերից կենդանի բերելու պրակտիկան հիմա էլ կա, դա վերահսկել հնարավոր չէ․ նաև սննդի աղբյուրն է շատ, և կենդանիները հենց իրենք են գալիս մայրաքաղաք։ Փորձում ենք իրականացնել աշխատանքներ` նաև նպատակ ունենալով Հայաստանի ողջ տարածքում իրազեկել, որ խնդրի լուծման լավագույն տարբերակը սա է, ոչ թե սպանդը»։

Մանրամասները՝ տեսանյութում։