25 րոպե Երևանի մասին

5 տարվա ընթացքում մեծ թվով ավտոտնակներ ենք ապամոնտաժել և բակերը բարեկարգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «25 րոպե Երևանի մասին» հաղորդման զրուցակիցը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանն է:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել երևանյան փողոցային առևտրին ու փողոցային երաժշտությանը, գիշերային աղմուկին ու բակային բարեկարգումներին:

Զաքարյանն անդրադարձել է 2023թ․ մարտին ԱԺ ընդունած օրենքին, ըստ որի՝  Երևանում պետք է սահմանափակվեր փողոցային առևտուրը։ Դիտարկմանը, թե որոշումը, կարծես, որևէ կերպ չի մոտեցրել խնդրի լուծմանը, բանախոսը պատասխանել է.

- Չէի ասի, թե այդ օրենքը սահմանափակման վերաբերյալ է, այն ուղղակի թույլ է տալիս առգրավել ապօրինի առևտրով զբաղվող մարդկանց այն ապրանքը, որն այդ պահին վաճառվում է: Հյուսիսային պողոտայում և Հանրապետության հրապարակում օրենքն աշխատում է. չեմ կարող ասել, որ սա բավարար է, բայց բավականին տարբերություն կա: Կարևոր է հաշվի առնել, որ այս մարդիկ օրվա ապրուստի խնդիր են լուծում։ Գուցե ոչ բոլորը, բայց շատերը, հատկապես՝ ծերերը, սոցիալապես վատ վիճակից ելնելով են այդ առևտուրն անում, և պետք է փորձել այդ մարդկանց տանել շուկա, բացի տուգանելն ու ապրանքն առգրավելը:

Մանրամասները՝ տեսանյութում։