25 րոպե Երևանի մասին

«25 րոպե Երևանի մասին». Վազգեն Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «25 րոպե Երևանի մասին» հաղորդման զրուցակիցը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանն է: Անդրադառնում ենք տրանսպորտային ռեֆորմի առանցքային փոփոխություններին, տրոլեյբուսի և չինական ավտոբուսների սպասվող նոր խմբաքանակներին, տրանսպորտը քաղաքի որոշ ծայրամասեր հասանելի դարձնելու խնդրին և մի շարք այլ կարևոր հարցերի: 

Մասնավորապես, Գայի պողոտայում ավտոբուսի համար առանձնացված գիծն ինչ-որ բան փոխե՞լ է դեպի դրականը, և, հատկապես, սեպտեմբերին սպասվող հոսքերի համատեքստում ինչպե՞ս է լուծվելու խցանումների խնդիրը` հարցերին մեր զրուցակիցը պատասխանեց. «Ավտոբուսի համար առանձնացված գիծը դրական է անդրադառնում միայն հասարակական տրանսպորտի վրա. մեր խնդիրը հենց դա էր, քանի որ տվյալ պողոտայում սպասարկվում է թվով 26 հասարակական տրանսպորտ: Եթե մարդատար ավտոմոբիլներում միջինը երկու հոգի է ուշանում աշխատանքից, ապա ՄԱՆ ավտոբուսներում ուշանում է 90 կամ 80 ուղևոր, և, իհարկե, առավելությունը պետք է տալ մեծամասնությանը»։ 

Հարությունյանը նաև ընդգծեց, որ այս ճանապարհով է գնում ողջ քաղաքակիրթ աշխարհը, և դա անխուսափելի ռեֆորմ է:

Մանրամասները` տեսանյութում։