Արտակ Խաչատրյան
Ընդդիմության երկակի խաղերը էլ ոչ ոքի հետաքրքիր չեն
Ֆրանսիայի հրապարակում մեկ ամսից ավել հանրահավաքներ անցկացնող ընդդիմությունը հայտարարում է, որ շարունակելու է պայքարի այս ձևը՝ անկախ ամեն ինչից։ Սակայն, պարզվում է, դա այնքան էլ այդպես չէ։ Կա այնպիսի հանգամանք, որի բերմամբ ընդդիմությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել իր ակցիաները։ Իսկ այդ հանգամանքի հետքերը հուշիկ կերպով դուրս են տանում ՀՀ-ից՝ դեպի հյուսիս։
Ու՞մ է ձեռնտու Արցախի հարցի չլուծված վիճակը. նախկին նախագահների խնդիրը
Մայրաքաղաք Երևանում մեկ ամսից ավելի հանրահավաքներ և երթեր անցկացնող ընդդիմության գաղափարական աստառը քննարկվել է տարբեր տեսանկյուններից։ Հիմնական շերտն այն է, որ Արցախի փրկության կարգախոսը ընդդիմության կողմից օգտագործվում է որպես ծխածածկույթ՝ պարզունակ իշխանատենչության փաստն առաջին պլանում չցուցադրելու համար։
Ընդդիմությունը հիմա էլ անցել է հանրությանը հավատաքննելու գործին
Ի տարբերություն Լյուիսի հեքիաթի հերոսների, ընդդիմությունը փոխվելու ռեսուրս չունի։
Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցու՞մ, թե՞ առկախում. Հայաստանի մանևրը
Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։
Ընդդիմությունը հիմա էլ «ջախջախում» է ԱՄՆ դեսպանին
Եվ, ի վերջո, կարո՞ղ ենք մտածել, որ ԱՄՆ դեսպանի հարցազրույցի առանձին հատվածներ այդպես ջղաձգել են ընդդիմադիրներին, քանի որ դրա հեղինակը ներկայացնում է իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշումների հասցեատեր պետությանը հակադիր գերտերություն։ Հարցերը և եզրակացությունները բազմաթիվ են, ընդդիմության պատասխանները` աղքատիկ, ըստ էության, անգո։