Լևոն Մարգարյան
Ընդդիմությունը, կարծես, անցած լինի ջրի հատակը, մինչև անցնի վտանգը
22 Հոկտեմբերի 2022, 20:17
Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը, առավել քան երբևէ, հագեցած է: Մեկը մյուսին հաջորդող և զուգահեռ հանդիպումներ աշխարհի արևմտյան և արևելյան հատվածներում, որոնց կենտրոնում հայ-ադրբեջանական հարաբերություններն են՝ բնականաբար տարածաշրջանային իրողություններում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում: