Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023

USD384.14

EUR405.33

RUB3.90

Երևան 19 ℃

Рус Eng

«Պատրաստվում ենք Երևանում ևս 300 հա անտառածածկ տարածք վերականգնել»․ Տիգրան Ավինյան

Մեկ տարի գլուխներս կախ գործ ենք արել, արաբկիրցիների հետ հանդիպմանն ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այս ընթացքում մարդիկ, ովքեր ասում էին դուք քարոզչություն եք անում, քարոզարշավ եք սկսել, իրենք սկսել էին հակաքարոզը։ Այս հսկայական աշխատանքի, օվկիանոսի մեջ գտնում էին մազ և ոչ ոք չէր ասում՝ ապրեք, որ 35 հա անտառ եք տնկել, իսկ մենք պատրաստվում ենք ևս 300 հա անտառածածկ տարածք վերականգնել։

Մի կետ եղավ, երբ հասկացանք, որ պատասխանատվություն վերցնելու կարողություն ունենք և բավական կամք, և այդ կետից սկսած Երևան քաղաքում սկսվեց մի այլ տրամաբանություն, այգիների վերակառուցումը դարձավ ամենակարևոր ծրագրերից մեկը և այդ այգիների բարեկարգումն սկսվեց հենց Մերգելյանի այգուց»,- նշել է փոխքաղաքապետը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը