Երևան

«Սա արվում է երեխաների նկատմամբ բռնությունն իսպառ բացառելու համար». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երաժշտական և մարզական դպրոցներում աշխատավարձերը բարձրացվել են 30%-ով։

2024 թվականին Երևանում բարձրացվել են մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այս տարի 30%-ով բարձրացրել ենք մշակութային ոլորտի հաստատությունների՝ երաժշտական դպրոցների, մշակութային կենտրոնների, սպորտդպրոցների բոլոր աշխատակիցների աշխատավարձերը»,- հայտնել է Ավինյանը։ 

Նրա խոսքով՝ նախորդ տարի ոլորտի համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է 17.4 մլրդ դրամ։ 

«Արտադպրոցական կազմակերպություններին, հանրակրթական դպրոցներին տրամադրվել է 18.9 մլրդ դրամ։ նախադպրոցական հաստատություններին տրամադրված սուբսիդիայի շրջանակներում 19․054 երևանաբնակ երեխաների համար ապահովվել է անվճար նախադպրոցական ուսումնական կրթություն»,- հայտնել է Երևանի քաղաքապետը։ 

Քաղաքապետը խոսել է նաև մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու մասին. «Սա արվում է վերահսկողական կարողությունները բարելավելու, երեխաների նկատմամբ հնարավոր բռնության դեպքերը կանխարգելելու և, առհասարակ, իսպառ բացառելու համար»։