Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․
«Սիրելի՛ երևանցիներ, Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները:
Առաջիկայում նախատեսվում է ամբողջական ֆինանսավորման հաստատում ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքներ, շինարարության մրցույթի նախապատրաստում։
Նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը քննարկել ենք «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ հանդիպման ընթացքում»,- գրել է քաղաքապետը: