Երևան

Փակեք պատուհանները. իրականացվելու է ծառերի սրսկման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ հունիսի 4-ին՝ ժամը 24:00-04:00-ն, Աջափնյակ վարչական շրջանում, Բուենոս Այրեսի այգում, Հալաբյան, Շինարարներ, Մարգարյան և Աբելյան փողոցներում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: