Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Մինչև փետրվարի 28–ը ներառյալ տրանսպորտային փաթեթ գնելու դեպքում կունենաք հավելյալ 30 օր վավերականության ժամկետ՝ երթևեկելու համար։
Օրինակ եթե քաղաքացին գնում է 8800 դրամ արժողությամբ 30 օրյա վավերականությամբ փաթեթ, փաթեթի ժամկետին ավելանում է ևս 30 օր վավերականություն:
Փաստացի, 8800 դրամով հնարավոր է լինելու երթևեկել 60 օր: Համապատասխանաբար, մյուս փաթեթների գնելու դեպքում ևս կավելանա 30 օր, իսկ արտոնությունների փաթեթը շարունակելու է գործել։
Օրինակ, թոշակառուների դեպքում 8800 փաթեթը զեղչվելու է 30 տոկոսով»։