Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Մասնակցում է ավագանու 33 անդամ։ Օրակարգում մայրաքաղաքի տրանսպորտի սակագների փոփոխության հարցն է։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է. «2025թ. փետրվարի 1-ից ունենալու ենք մեկ ուղևորության համար ուղետոմս՝ 150 դրամ արժեքով»։ Ըստ նրա, այդ սակագինը պահպանվելու է մինչև 2026թ. հունվարի 1-ը. «Դրանից զատ նախատեսվում է, որ 2025թ. հունվարի 1-ից ձեռք բերված և մինչև փետրվարի 28-ը ձեռք բերվող 30-օրյա, 90-օրյա և 365 օրյա տոմսերը ստանալու են հավելյալ 30 օր օգտագործման ժամկետ»։ Ըստ նրա, այս փոփոխությունն ավելի կարևոր է. «Սա նախ ենթադրում է քաղաքացիների կողմից փաթեթների ձեռքբերման լրացուցիչ մոտիվացիա, որը հենց միասնական տոմսային համակարգի բուն նպատակն է»։