Երևան

«Պետք է սկսել ավտոբուսների վարորդների նախապատրաստական դասընթացներ». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդների համար դասընթացներ անցկացնել։ Ըստ նրա, սա հնարավորություն կտա հավելյալ վարորդներ նախապատրաստել։

«Ես կարծում եմ, որ պետք է այդ աշխատանքները սկսել իրականացնել այս շաբաթվանից և միշտ ունենալ հավաքագրված 50-100 անձ, ովքեր պոտենցյալ կարող են հենց հաջորդ շաբաթվանից կամ հաջորդ օրվանից անցնել աշխատանքի։ Խնդրում եմ՝ սկսեք կազմակերպել այդ աշխատանքները»,- հանձնարարեց քաղաքապետը։

Հիշեցնենք՝ այս պահին «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդի 44 թափուր հաստիքի կա: