Երևան

«Պետք է լուրջ խոսակցություն ունենանք մեր գործընկերների հետ». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե «Թել Սել»-ի համակարգն ինչու է ուշանում։

Նրա դիտարկմամբ՝ իրենք պետք է շահագրգռված լինեին, և օր առաջ տոմսային համակարգի վաճառքները իրենց համակարգի միջոցով տեղի ունենար։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց, որ այսօր է խոսել «Թել Սել»-ի աշխատողի հետ, որը տեղեկացրել է, որ այսօր-վաղը բջջային հավելվածով հասանելի կլինի համակարգը։

«Կարծում եմ՝ մենք պետք է գույքագրենք, թե ով ինչ պետք է աներ, հասկանանք՝ ով ինչ է արել և ինչ չի արել, և պետք է լուրջ խոսակցություն ունենանք մեր գործընկերների հետ»,- հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։