«Փոփոխություններից պետք չէ վախենալ, պետք է վախենալ լճացումից». ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ պաշտոնյայի ամենամեծ թշնամին «կեղծ կոնսերվատիզմն է»․
«Եթե մենք այս, թեկուզ դժվարին, փոփոխություններին չգնանք, շատ դեպքերում՝ տուրբուլենտ, շատ դեպքերում՝ անհարմարություններ առաջացնող փոփոխություններին, մեր ոչ մի համակարգում էական որակական տեղաշարժ չենք ունենալու»,- ասել է նա։