«Չենք կարող երեխաներին ասել՝ սպասեք, մի մեծացեք, անվտանգային խնդիրները կվերանան, նոր այդ պահից կշարունակեք». փոխքաղաքապետ
Երևան
16 Նոյեմբերի, 17:20
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է ամանորյա տոնական միջոցառումների քննադատություններին։
«Մենք չենք կարող երեխաներին ասել՝ սպասեք, մի մեծացեք, ձեր մանկությունը սառեցրեք, անվտանգային խնդիրները կվերանան, նոր այդ պահից կշարունակեք։ Հիմա են այդ մարդիկ իրենց մանկությունն ապրում, և այն պետք է լինի վառ, ու, եթե կուզեք, միայն երեխաները չէ․ բոլորս դրա կարիքն ունենք»,- ասել է նա։
Ըստ Գրիգորյանի՝ այդ տոնակատարության կարիքն ունեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածները. «Ես հավատացած եմ նաև, որ Արցախից ժամանածներն ու նրանց երեխաները այդ տոնակատարության կարիքն ունեն»։
Հետևեք մեզ Telegram-ում