«Դալմայի այգիների մոտ՝ 200 հեկտար տարածքում, մենք պլանավորում ենք իրականացնել կանաչապատման, անտառտնկման աշխատանքներ, և սա մեր կարևորագույն ծրագրերից մեկն է», - այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ այդ հատվածում խիստ կառուցապատում չեն նախատեսում։
«Խոսքը Երևան պարկից ներքև ընկնող հատվածի մասին է, որը Երևան քաղաքի հազվագյուտ հատվածներից է։ Խոշոր հողակտոր, որը ունի հնարավորություն զարգանալու կանաչ տրմաբանությամբ և ես կարծում եմ, որ այդ հնարավորությունը մենք չպետք է բաց թողնենք։ Երևան քաղաքում իրականացվում է շատ մեծ մասշտաբի կառուցապատում և դրան համարժեք մենք պետք է ստեղծենք կանաչ ֆոնդեր և այս տարածքում դա իրականացնելու ենք»,- վստահեցրեց Տիգրան Ավինյանը։