Երևան

Երևանի քաղաքապետարանը թվով 162 մանկապարտեզի համար ձեռք է բերել շուրջ 30 մլն դրամի նվերներ

Երևանի քաղաքապետարանն իր ենթակայության տակ թվով 162 մանկապարտեզի համար ձեռք է բերել շուրջ 30 մլն դրամ ընդհանուր արժողությամբ զարգացնող խաղեր, թեմատիկ պաստառներ, Երևանի տեսարժան վայրերի պատկերներով գիրք-ալբոմ, որը ծառայելու է նաև որպես դիդակտիկ պարագա։ Հարկ է ընդգծել, որ նման համալրում մայրաքաղաքի մանկապարտեզները չեն ունեցել ավելի, քան երկու տասնամյակ:

Այսօր՝ երեխաների պաշտպանության օրը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, որին ուղեկցում էին քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության պետ Մարգարիտ Խաչատրյանն ու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը անձամբ է նվերները հանձնել երկու մանկապարտեզի սաներին