Երևան

Հեղափոխությունից առաջ ինչո՞ւ էին մայրաքաղաքի շինարարությունները արագ տեղի ունենում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ինչու՞ հեղափոխությունից առաջ մայրաքաղաքի շինարարությունները տևում էին արագ և դժգոհություն չէին առաջացնում: Այսպես. լուսանկարում Հաղթանակ կամրջի մայթի մի դրվագ է, երբ խրամուղիների սալերը քանդվել են, ուղղակի այդ քանդված տեղը պարկերով ավազ են լցրել ու սալիկապատել: Էլ ի՞նչ բետոն, էլ ի՞նչ սեյսմիկություն»: