Երևան

«Ձեր դրած քարերը, վստահ եմ, ամուր են և մնալու են»․ Տիգրան Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Հրաչյա Սարգսյանին։

Ավինյանը հիշեցրել է, որ իրենք միասին աշխատել են 2018թ․ սկսած․ «Դուք այն քիչ անձանցից եք եղել, ում հետ համակարգային լուծումների պատկերացումները շատ ընդհանրական են եղել խնդիրների վերաբերյալ։ Մենք ուրույն ձևով ենք սիրում քաղաքը և ուրույն ձևով ենք պատկերացնում քաղաքի լուծումները, քաղաքը շենացնելը, մեր տունը շենացնելը։ Ամեն մեկս մեր քարն ենք դնում, և Ձեր դրած քարերը, վստահ եմ, ամուր են և մնալու են, չնայած կարճ ժամանակ եք եղել Երևանի քաղաքապետ, բայց վստահ եմ՝ լինելու եք հիշված։ Շնորհակալություն Ձեզ»։

Հիշեցնենք, Հրաչյա Սարգսյանը քիչ առաջ հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին։