Երևան

«Ի շահ Երևանի և երևանցու»․ Տիգրան Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանի հետ համագործակցության մասին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Որպես երևանցի՝ շնորհակալ եմ Հրաչյա Սարգսյանից շուրջ 5 տարի մեր քաղաքին նվիրված ծառայության համար: Գնահատելով վերջին վեց ամսում քաղաքապետի հետ մեր համագործակցությունը՝ կարող եմ այն վստահ բնութագրել որպես հաջող աշխատանք՝ ի շահ Երևանի և երևանցու:

Հրաչյա Սարգսյանին մաղթում եմ միայն ձեռքբերումներ և նոր հաջողություններ իր հետագա գործունեությունում»: